Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` փետրվարի 6-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարանում տեղի է ունենում «Սասնա ծռեր» զինված խմբի դատական նիստը:
Խմբի 10 անդամների գործով դատական նիստին ներկա էր նաև ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ տուժողի կարգավիճակով։ Նա ցուցմունք տվեց: Հիշեցնենք, որ Վալերիյ Օսիպյանը 2016 թվականին, երբ տեղի է ունեցել գնդի գրավման դեպքը, Երևանի փոխոստիկանապետն էր:
Օսիպյանն առարկեց այս գործով կոնկրետ 10 անձանց նկատմամբ համաներում կիրառելու դեմ։ «Ես կորցրել եմ ընկերներ: Եթե չլիներ այդ փաստը, գուցե իմ դիրքորոշումն այլ լիներ։ Դատաքննությունը պետք է շարունակվի, և յուրաքանչյուրը պետք էկրի իր պատիժը։ Առարկում եմ», - ասաց նա։
Դատարանում այս պահին լարված իրավիճակ է, քանի որ դատարանը որոշել է նիստն անցկացնել դռնփակ: Պատճառը դահլիճում հասարակական կարգի խախտումն է:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խումբը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և 2 շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվեց երեք ոստիկան: Ոստիկաններ Յուրի Տեփանոսյանի և Արթուր Վանոյանի սպանության համար մեղադրվում է զինված խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը, իսկ Գագիկ Մկրտչյանի սպանության համար՝ Արմեն Բիլյանը:
Թավշյա հեղափոխությունից հետո փոխվեց խմբի անդամների խափանման միջոց կալանավորումը, այժմ կալանքի տակ են միայն ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։