կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-19 11:32
Իրավական

«Սասնա ծռեր» խմբի անդամներից 12-ի մասով նախաքննությունն ավարտվեց

«Սասնա ծռեր» խմբի անդամներից 12-ի մասով նախաքննությունն ավարտվեց

Ավարտվել է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանի, Պավլիկ Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արեգ Կյուրեղյանի, Արմեն Բիլյանի, Սեդրակ Նազարյանի, Մխիթար Ավետիսյանի և խմբի ևս 5 անդամների մասով հարուցված գործի նախաքննությունը: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց Արմեն Բիլյանի, Պավլիկ Մանուկյանի և Մխիթար Ավետիսյանի շահերի պաշտպան Ինեսա Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Սասնա Ծռեր»-ի գործով 12 հոգու մեղադրանքը լրացվել ու նոր՝ առավել խիստ մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 185-րդ հոդվածը՝ «Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը»:

Նշենք, որ խմբի անդամները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, (Պատանդ վերցնելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից եւ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով):