Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողներին ասաց, որ կարեկցում է «Սասնա ծռեր»-ի ընտանիքներին, քանի որ խմբի անդամներն անարդյունք զոհաբերել են սեփական ճակատագիրը:
«Ես կարեկցում եմ «Սասնա ծռեր»-ի ընտանիքների անդամներին, որովհետև ոչ մի բան չասելու համար զոհաբերել են սեփական ճակատագիրը, ընտանիքների վիճակը բավականին մեծ վճար է չգիտես ինչի համար: Ոնց որ թե գրպանիցդ մի 100 դոլար ընկնի, երբ տունը ոչ մի կոպեկ փող չկա սննդի համար: Դրա համար եմ ասում: Հիմա հույս ունենանք, որ իշխանությունները կլինեն ավելի բարեսիրտ»,- ասաց նա:
Ճշտող հարցին` «Սասնա ծռեր»-ի արած զոհողությունը 100 դոլարի հե՞տ եք համեմատում, Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց. «Խելոքը սովորում է ուրիշների սխալի վրա, հիմարը՝ իր սխալի վրա, բութը՝ ոչ իր, ոչ ուրիշի սխալի վրա: Եթե նրանք գոնե ուսումնասիրեին, թե հեղաշրջումները ոնց են իրականացվում ավանդապաշտ երկրներում, նրանք ուրիշների սխալի վրա կարող է ճիշտ լուծումներ գտնեին: Նրանց IQ-ն բավականին ցածր է եղել, նրանք մանկամտության հիման վրա ինչ-որ պատկերավոր ճանապարհ են ընտրել ու դրանով եկել այն արդյունքի, որն այսօր իրենք ունեն: Նորից եմ ասում ՝կարելի է հեղաշրջման գնալ, կարելի է ժողովրդի ցասումը բարձրացնել, բայց դրա օբյեկտիվ մեխանիզմներ գոյություն ունեն, ու դա մի րոպեում չի արվում»: