Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում խոսեց իր ղեկավարած գերատեսչությունում պլլանավորվող փոփոխողությունների և այն աշխատանքների մասին, որոնք կատարման փուլում են:
Պատասխանելով հարցերին՝ դառնալով նախարար` աշխատանքային մեթոդները պատրաստվո՞ւմ եք փոխել, դե՞մ եք, որ նախարարությունում աշխատում են բժիշկ մասնագետներ, կարծո՞ւմ եք, որ մենեջերներ ու ֆինանսիստներ պետք է աշխատեն, այլ ոչ թե` շուրջ 95 տոկոսով բժիշկներ, պատաստվո՞ւմ եք կրճատումներ անել, Ալթունյանը նշեց. «Եթե այլոց լսեի, կզրուցեի նրանց հետ և կբացատրեի իմ մոտեցումները: Ինչ վերաբերում է դժգոհություններին, ասեմ, որ ես չեմ լսել նմանատիպ դժգոհություններ»:
Պնդմանը, թե` այդուհանդերձ, Դուք չե՞ք դժգոհել՝ ասելով, որ նախարարությանը ֆինանսիստներ են պետք, մենեջերներ, նախարարը պատասխանեց, որ դեռ չգիտի, և միայն առաջիկայում պարզ կդառնա՝ ինչ քայլեր են արվելու:
«Ես համարում եմ, որ անառողջ է, եթե ֆինանսիստ է աշխատում բժիշկը: Եթե մենք ֆինանսական ոլորտում կգտնենք բժիշկ, մենք նրան կկրճատենք, եթե ֆինանսական հաստիքում աշխատում է ֆինանսիստ, նա կմնա աշխատելու»,- ասաց Ալթունյանը՝ հավելելով. «Ամեն դեպքում` լինի բժիշկ, ֆինանսիստ, դերասան, թե` ռեժիսոր, լավ մասնագետը կաշխատի, իսկ նա ով չի բավարարում իր աշխատանքային պարտավորություններին, դուրս է գալու աշխատանքից:
Ի դեպ, լրագրողների հետ զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ նախարարը չգիտի՝ քանի խորհրդական ունի: Ալթունյանը խոստացավ այսօր իսկ հաշվել իր խորհրդականներին և մյուս հանդիպման ընթացքում խոսել այդ մասին:
Դիտարկմանը, թե` փաստորեն, մինչ այս պահը խորհուրդներ չեն տվել Ձեզ, բայց աշխատավարձ են ստացել, նախարարը պատասխանեց, որ ՀՀ-ում կա երեք միլիոն խորհրդատու:
«Հաստիքով աշխատավարձ նախատեսված է երկու խորհրդատուների, եթե նրանք ութն են, ուրեմն վեցն աշխատում են հասարակական հիմունքներով»,- ասաց նա:
Հարցին՝ կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ վարչապետն ասաց, որ պետպատվերի համակարգը պետք է փոխվի և դառնա հետվճարային, և հիմա հայեցակարգային մոտեցումն, ի վերջո, ինչպիսի՞ն պետք է լինի, նախարարը պատասխանեց. «Երբ կլինի, այդ ժամանակ էլ կանդրադառնանք դրան: Մոտակա մեկ ամսվա ընթացքում կավարտենք աշխատանքները և դրանից հետո կներկայացնենք կառավարության ուշադրությանը, իսկ հավանություն ստանալու դեպքում հանրության քննարկմանը կդնենք: Ոչ թե հաճախորդը կհետևի գումարին, օրինակ՝ կասի՝ այս կամ այն հիվանդանոցում կա պետպատվերի չօգտագործած մաս, եկեք գնանք այնտեղ, ոչ, այդպես չի լինելու, և համակարգն աշխատելու է հակառակը` գումարը հետևելու է հաճախորդին, հաճախորդը ընտրելու է հիվանդանոցը, բուժվելու է և այդ բուժհաստատությունը գումար է ստանալու»:
Դիտարկմանը, թե այս դեպքում չի՞ կարող լինել հիվանդ-հիվանդանոց գործարք, նախարարը պատասխանեց, որ դրա դեմ պայքարելու կանխարգելիչ միջոցներ կան` ամեն օր մոտ տասը դիմում հանկարծակիության հիմունքով կլինի:
Անդրադառնալով դիտարկմանը, թե, գալով նախարարություն, այնտեղ «մայրենի լեզու» է հռչակել ռուսերենը և աշխատակիցներից պահանջում է ռուսերենի իմացություն, Ալթունյանը նշեց, որ պետք չէ հավատալ նման տեղեկություններին, դրանք չեն համապատասխանում իրականությանը: «Միանշանակ, սուտ է` ռուսերենի մասով: ՀՀ մայրենի և պետական լեզուն հայերենն է, և կրկնում եմ, որ դա սուտ է»,- ասաց նա:
Հարցին՝ «Շենգավիթ »ԲԿ-ի հետ կապված դժգոհությունները նկատի ունենալով, հնարավո՞ր է կրկին ստուգումներ սկսվեն, նախարարը պատասխանեց, որ չի ցանկանում պատասխանել դեժավյու առաջացնող հարցերի, նոր ուսումնասիրություններ չեն նախատեսվում:
Ալյուրի հարստացման հետ կապված հարցին անդրադառնալով` Ալթունյանն ասաց, որ այսօրվա իր առօրյան մի փոքր այլ է, դեռ չի անդրադարձել այդ հարցին: