կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-05 19:22
Հասարակություն

Սփյուռքի նախարարը չգիտի, թե ինչ կա իրենց կայքում

Սփյուռքի նախարարը չգիտի, թե ինչ կա իրենց կայքում

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննեսյանը անդրադարձավ մամուլում տպագրված եւ Սփյուռքի նախարարության կայքէջում տեղադրված մի հրապարակման, որում նշվում է, թե Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ կազմակերպվելու է 3500 արեւմտահայի ներգաղթ:

 

Հրապարակման երկրորդ հատվածում նշված է եղել, որ նրանցից յուրաքանչյուրը եթե 50 հազար դոլար բերի Հայաստան, այստեղ տուն գնի եւ բիզնես ունենա, դրանով կզարգանա Հայաստանի տնտեսությունը: «Այսինքն` Հայաստանը դու ես, եթե ունես 50 հազար դոլա՞ր: Ովքե՞ր են այդ նախաձեռնող խմբի անդամները»,- հարցրեց Վահան Հովհաննեսյանը:

 

Ի պատասխան՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարեց, թե թերթերում շատ բան կարող է գրվել, իսկ կոնկրետ այս ծրագրի մասին կառավարությունը տեղյակ չէ:

 

Վահան Հովհաննեսյանի դիտարկմանը, թե տեղեկությունը կա նաեւ Սփյուռքի նախարարության կայքէջում, նախարարը արդարացավ. «Աշխատողները պարզապես տեսել են, որ հայրենադարձության մասին ծրագիր է ու տեղադրել են կայքում»: