Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը թեև համակարծիք չէ, որ իր ղեկավարած կառույցը սուպերնախարարություն է, բայց ընդունում է՝ նախարարությունը բավականին մեծ է, խնդիրներ կան նախարարության ենթակա ոլորտներում։ Ըստ նրա` բոլորին մեկ տանիքի տակ հավաքելը նաև ժամանակ կպահանջի, իրենք հիմա լծված են այդ կարևոր գործին։
Yerkir.am-ի հարցին, թե հաշվարկ կա՞` որ ստորաբաժանումից քանի մարդ է կրճատվելու, նախարարը պատասխանեց՝ հստակ չի կարող ասել, կրկնվող ստորաբաժանումների օպտիմալացումն էլ տեղի կունենա առաջիկա մեկ ամսում, իսկ մնացածը՝ հերթականությամբ: «Այս փուլում որևէ թվի մասին խոսել չեմ կարող, թե քանի հոգի կկրճատվի։ Եթե ԱԺ-ի ընդունած օրենքը կարդացել եք, ապա կիմանաք, որ այս փուլում որևէ մեկն աշխատանքից չի ազատվել, և մեկ ամսվա ընթացքում տեղի կունենա կրկնվող ստորաբաժանումների օպտիմալացում»,- հստակեցրեց նա:
Yerkir.am-ի մյուս հարցին` ո՞րն է երաշխիքը, որ լավագույն մասնագետները կմնանան, Պապիկյանը կարճ արձագանքեց՝ մրցույթը։
Ավելի պարզ ձևակերպեցինք հարցը՝ ի՞նչ չափորոշիչներով է անցկացվելու մրցույթը։ Նախարարը պատասխանեց. «Չափորոշիչները պարզ են՝ ձևակերպված են «Քաղաքացիական ծառայողի մասին» օրենքով։ Կարծում եմ՝ գերատեսչության ղեկավարի պատասխանատվությամբ կարվի ամենաբարձր մակարդակով, քանի որ մեր խնդիրը պրոֆեսիոնալներին պահելն է»։