Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, պատասխանելով հարցին, թե ե՞րբ կկայունանա Հայաստանի ֆինանսատնտեսական վիճակը, պատասխանեց. «Ժամանակային առումով` դժվար է կանխատեսում անել, բայց ընդհանուր դինամիկան դրական է, որովհետև երեկվա` ԿԲ-ի հայտարարությունից հետո համատեղ աշխատանքներն իրենց արդյունքը տալու են: Պիտի սպասենք մի քանի օր, դինամիկան ավելի պարզ կլինի»:
Ինչ վերաբերում է մենաշնորհային տնտեսությունների վարած քաղաքականության բացասական հետևանքներին, նախարարը կարծիք հայտնեց, որ դեռ ուսումնասիրում են, որպեսզի պարզեն` մենաշնորհները մեղք ունեցե՞լ են, թե՞ ոչ: Միաժամանակ, նա նշեց. «Չեմ բացառում, որ մենաշնորհի հարցն էլ լինի, այստեղ ավելի շատ տնտեսվարողների մոտ կա անորոշության խնդիր»:
Yerkir.am-ի դիտարկմանը, որ թե' կառավարության և թե' ԿԲ-ի արձագանքները հասարակությունն ընկալում է որպես շատ ուշացած արձագանք, Կարեն Ճշմարիտյանը պատասխանեց. «Հասարակության այդպիսի ընկալում, որ արձագանքները շատ ուշացած են, ճիշտն ասած, ես չեմ արձանագրել, որովհետև մեր տնտեսության ընդհանուր սկզբունքն ավելի ազատական է, քան հասարակությունն ընկալում է: Այնուամենայնիվ, ճիշտ է, որ շուկան ինքն է կարգավորում վիճակը, բայց երբ տեսնում են, որ վարքագծային է, ոչ թե տնտեսական, այդ դեպքում նոր համապատասխան միջոցներ են կիրառում: Դրա համար չեմ կարծում, որ ուշացած էր, կարծում եմ, որ ժամանակին էր»:
Մեր հարցին` գո՞հ է ԿԲ-ի վարած քաղաքականությունից, և արդյոք՞ խութեր չկան այդ քաղաքականության մեջ, նախարարը պատասխանեց. «Այո, գոհ եմ: Խութեր չեմ տեսնում, որովհետև ընդհանուր ընթացքն ամբողջ աշխարհին է վերաբերում: Մենք այդ ընտանիքի մի մասն ենք և ինտեգրված ենք, անհնար է, որ ազդեցություններ չլինեն: Մենք ցույց տվեցինք, որ մեր տնտեսությունը դիմադրողականություն ունի»:
Հարցրեցինք` այդ դեպքում ինչո՞ւ է կառավարությունն այնպիսի տնտեսություն ձևավորել, որը լիակատար կախվածության մեջ է Ռուսաստանից եկող տրանֆերտներից: Էկոնոմիկայի նախարարը պատասխանեց. «Տրանսֆերտների նվազելը, իհարկե, դեր ունի, բայց միայն դա չէ պատճառը»: