ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը գրում է.
«Շուտով կհրապարակվի «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագիրը և բոլորը կարող են ոչ միայն ստանալ իրենց հետաքրքրող այս ու շատ այլ հարցերի պատասխանները, այլև մասնակցել քննարկումներին, հանդես գալ առաջարկներով՝ դառնալով «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի ՀԱՄԱՀԵՂԻՆԱԿ։
• Որո՞նք են Հայաստանի առանջնահերթ խնդիրները ու ինչպիսի՞ լուծումներ են առաջադրվում:
• Ի՞նչ ճանապարհով պետք է զարգանա Հայաստանը:
• Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի անվտանգության համակարգը և ինչպես պետք է այն իրագործել:
• Ինչպե՞ս ամրապնդել պետությունը և հաղթահարել պետականության ճգնաժամը:
• Ինչպե՞ս ձևավորել արդիական և մարտունակ բանակ:
• Ինչպե՞ս կարելի է կարճ ժամանակում հասնել տեխնոլոգիական մեծ առաջընթացի:
• Ինչպե՞ս ձևավորել ներքին կայունություն հասարակական կյանքում և համախմբել հասարակության ռեսուրսները պետության ամրապնդման ու ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու շուրջ:
• Ինչպե՞ս բարեփոխել կրթական համակարգը և զարգացնել գիտությունը Հայաստանում:
• Ինչպե՞ս պահպանել մշակութային ժառանգությունը և խթանել ստեղծագործական ներուժը։
• Ինչպե՞ս ներգրավել երիտասարդությանը երկրի զարգացման գործընթացներում:
• Ինչպե՞ս կանխել ականկալվող արտագաղթը:
• Ինչպե՞ս վերականգնել Հայաստանի միջազգային հեղինակությունը և զարգացնել Հայաստանի արտաքին քաղաքականությունը:
• Ինչպիսի՞ն են Արցախի ապագայի մասին պատկերացումները և նախատեսվող քաղաքականությունը...»։