|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ըստ t24-ի՝ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից ժամեր առաջ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:
Դավութօղլուն իր մտահոգությունն է հայտնել Քերիին՝ նշելով. «Ապրիլ 24-ի նախօրեին լոբբիստները սկսում են ակտիվանալ, ինչը անհանգստություն է պատճառում Թուրքիային: Հնարավոր է լարվածություն առաջանա: Ակնկալում ենք, որ ԱՄՆ ղեկավարությունը մեզ նեղ դրություն մեջ գցող վերաբերմունք չի ցուցաբերի»: