|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Աղբյուրը՝ armeniangenocide100
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի շատ անդամներ են միանում Հայոց ցեղասպանության ճշմարարտության ճանաչման եւ արդարության հաստատման գլոբալ կոչին. բանաձեւի նախագծի աջակիցների թիվը շարունակում է աճել:
«Asbarez» պարբերականը, հղում կատարելով ԱՄՆ Հայ դատի հանձնախմբին, գրում է, որ Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցությունները ներկայացնող տարբեր հանձնախմբերի առաջնորդներ են միացել բանաձեւի նախագծի (H. Res. 154)` ավելի քան 45 կողմնակիցներին:
«Սա այն Ցեղասպանությունն է, որը ճանաչել են սենատոր Բարաք Օբաման, սենատոր Քերին, որը ճանաչել եւ որի մասին գիրք է գրել ՄԱԿ-ում դեսպան Փաուերը: Ժամանակն է, որպեսզի ե՛ւ օրենսդիր, ե՛ւ գործադիր իշխանությունները նույնն անեն: Մենք պետք է Թուրքիայի կառավարությանը ցույց տանք, որ չի կարող անտեսել պատմությունը, քանի որ Հայոց ցեղասպանության ժխտումը ոչ միայն ցեղասպանության վերջին քայլն է, այլ հաջորդ ցեղասպանության առաջին քայլը»,- հայտարարել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը: