Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովիում շարունակվում է 2014 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումը: Քննարկվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված բյուջեի կատարողականը:
Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ 2014 թվականի պետական բյուջեի փաստացի ծախսերի 27.7%-ն ուղղվել է սոցիալական պաշտպանության ոլորտին: Հաշվետու տարում ավելի քան 1.2 միլիարդ դրամ տրամադրվել է վատառողջության և անաշխատունակ խմբին` ապահովելով 98.2% կատարողական: Վատառողջության դասին տրամադրվել է 195.7 միլիոնն դրամ, իսկ ավելի քան 1 մլրդ դրամ տրամադրվել է անաշխատունակության դասին:
Սպայական անձնակազմի ու նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների ծախսերը կազմել են 21.5 մլրդ դրամ: Շարքային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովման ծախսերը կազմել են 990.6 մլն դրամ: Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական նպաստների ծախսերը կազմել են շուրջ 11.5 մլրդ դրամ, կենսաթոշակների ծախսերը կազմել են 391.4 միլիոն դրամ: Սոցապնախարարությանը հատկացված գումարներից Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման նպատակով 2014 թվականի պետական բյուջեից առաջին անգամ տրամադրվել է 9.5 միլիարդ դրամ:
Հղիության և ծննդաբերության նպաստի գծով ծախսերը կազմել են 7 մլրդ դրամ: Երեխայի ծննդյան միանվագ նպաստի վճարումը կազմել է շուրջ 8 մլրդ դրամ, որը կատարվել է 92.9%-ով, իսկ 2014 թվականից 3-րդ և 4-րդ երեխայի ծննդյան դեպքում նպաստի չափը սահմանվել է 1 մլն դրամ, 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում` 1.5 միլիոն դրամ: