Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստի վերջում, երբ խորհրդարանում շատ քիչ պատգամավորներ էին մնացել, քննարկման դրվեց Վերահսկիչ պալատի 2015թ հաշվետվությունն ու 2016 թ տարեկան ծրագիրը: Այն ներկայացնում էր ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը: Սկզբում նա ներկայացրեց 2016 թվկանի տարեկան ծրագիրը:
Նրան հարց տալու համար ընդամենը մեկ պատգամավոր էր հերթագրվել` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա նախ ասաց, որ հարգում է Իշխան Զաքարյանին` որպես փորձառու պաշտոնյա: «Անկեղծ պատասխանեք, իմ հարցը քաղաքական ենթատեքստ չունի, ուղղակի մասնագիտական ենթատեքստ ունի: Երկու տարի առաջ դուք հնչեցրեցիք ռիսկերի մասին, մոտ 700 միլիարդ դրամի մասին էր խոսքը, դա մեծ հնչեղություն ունեցավ, դրանից հետո Դուք ակտիվ չէիք գալիս ԱԺ: Այս ընթացքում պետական միջոցները ծախսելու արդյունավետության մակարդակը բարձրացե՞լ է, թե՞ ոչ, գործերը լավացել ե՞ն մեր երկրում, թե՞ ոչ»,- հարցրեց պատգամավորը:
Իշխան Զաքարյանը պատասխանեց, որ կարող է արդյունավետության գնահատական տալ առանձին ծրագրերի հետ կապված, սակայն ՎՊ-ն լավագույն դեպքում կարող է վերահսկողության տակ պահել բյուջեի ծրագրերի ծախսային մասի 10 տոկոսը: