Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ քննադատական ելույթով հանդես եկավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագատյանը: Նա դժգոհեց կառավարության մոտեցումներից, ասելով, որ արդեն 10 տարի կառավարության մոտեցումները չեն փոխվում:
Հիմնական զեկուցող ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանին դիմելով նա ասաց. «Ամենամեծ պրոբլեմը դուք եք, փոխվարչապետն ա, ԿԲ ղեկավարն ա: Աճ եք խոսք տվել, գնացեք գտեք էդ աճը: Ներդրումները իջել են 19-ը %-ով, ներդումներ ներգարվվեք, բա դուք ինչի՞ համար եք, ձեզ ինչի՞ համար են աշխատավարձ վճարում»,- ասաց Բագրատյանն ու հայտարարեց, որ Կարեն Կարապետյանի կառավարության ներկայացրած բյուջեն անգամ կատարվելու դեպքում նշանակում է հետընթաց:
«Դուք ուզում եք ասեք մի քայլ էլ հետ գնանք հա՞: Հլը մի հատ պատկերացրեք՝ Տիգրան Սարգսյանը ավերակ սարքեց գնաց: Ասում եք կայունություն ենք ուզում, է գերեզմանն էլ ա կայուն, ավելի կայուն բան չկա»,- ասաց պատգամավորը՝ կառավարության մեղադրելով թվանկարչության մեջ: Ըստ նրա ոլոտներ կան, որ դրան աճի թվերը պարզապես նկարված են: