Միասին կարող ենք
կարևոր
295 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-17 02:01
Քաղաքական

Ամենամեծ սպառնալիքը թույլ, ստախոս, դավաճան ղեկավարն է, որը չի կարող հաղթահարել պատերազմի և մնացած սպառնալիքները․ Ռոբերտ Քոչարյան

«Երկու օր առաջ մի բառ ես օգտագործեցի՝ համբալ բառը, դրա վրա որոշ մարդիկ գժվեցին, բայց հենց այդ բառը օգտագործելուց հետո իմ գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը ինձ ասաց հետևյալը՝ պարոն նախագահ, բա չե՞ք մտածում, որ ձեր վրա մի նոր քրեական գործ է հարուցվելու, ասում եմ՝ ի՞նչ գործ, ի՞նչ հոդվածով, ասում է՝ պետական գաղտնիք հայտնաբերելու վերաբերյալ։ Սա է մեր, սա է մեր իրականությունը ժողովուրդ։ Այս իրականության հետ մենք երևի պետք է հաշվի նստենք, բայց չպետք է ենթարկվենք և չպետք է կոտրվենք: Յուրաքանչյուր երկրի առջև կանգնած են տարբեր կարգի սպառնալիքներ՝ պատերազմի սպառնալիք, կարող է լինել բնական աղետի սպառնալիք, կարող է լինել ներքաղաքական ճգնաժամի սպառնալիք, կարող են լինել տարբեր-տարբեր այլ սպառնալիքներ, բայց ամենից մեծ սպառնալիքը թույլ, ստախոս, դավաճան ղեկավարն է, ամենից մեծ սպառնալիք է, անհավասարակշիռ և հիստերիկ»,- այս մասին Արտաշատում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։