|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Աշխատանքային այցով Աշխաբադում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մայիսի 30-ին հանդիպում է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնեցին, որ հանդիպման ընթացքում նշվել է հայ-թուրքմենական միջպետական համագործակցության վերջին շրջանի դինամիկան, կարևորվել է փոխադարձ այցերի, առևտրատնտեսական փոխգործակցության և հումանիտար-մշակութային շփումների աշխուժացումը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը գոհունակությամբ են արձանագրել, որ2017թ. համեմատ 2018թ. երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է` հասնելով 31 մլն ԱՄՆ դոլարի: Զրուցակիցները երկուստեք կարևորել են նաև գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանխորացումը, անդրադարձել են երկու երկրների մայրաքաղաքներում փոխադարձաբար առևտրի տների հիմնման ու Աշխաբադ-Երևան ուղիղ չվերթի վերաբացման հարցերին։
Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով էներգետիկ բնագավառում համագործակցության խորացմանը։