կարևոր
4492 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-30 12:01
Քաղաքական

Պուտինն ասեց, դուք ինչ, Արցախն ուզում եք տեսնել Ադրբեջանի կազմո՞ւմ, տեսեք ինչ վայնասուն է Ադրբեջանում. Հրանտ Բագրատյան

Պուտինն ասեց, դուք ինչ, Արցախն ուզում եք տեսնել Ադրբեջանի կազմո՞ւմ, տեսեք ինչ վայնասուն է Ադրբեջանում. Հրանտ Բագրատյան

Արցախում կարող է իրավիճակը փոխվել, որովհետեւ երիտասարդությունը փոխված է եւ վերջին տարիներին նրանց սուտ է մատուցվել: Այս մասին  «Երկրի հյուրասրահ»-ում հաղորդաշարի ընթացքում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Վաղվա հանրահավաքը կարեւոր է, որ բոլորը տեսնեն: Ես քանի անգամ ասել ե, որ Ղարաբաղը չլինի, հաջորդը հարվածի տակ է լինելու Հայաստանը: Չի կարելի լինել հայ, ապրել Հայաստանում եւ չպայքարել Արցախի համար, չի կարելի ասել 30 կամ 20 տարի առաջ Ղարաբաղը վաղուց տված էր, դա ցինիզմ է»,- ասաց նա:

Բագրատյանի խոսքով` մենք այսօր երկու քաղաքական հարց ունենք` Արցախի հարցն ու միջանցքը. «Արցախի հարցը Պուտինն ասեց, դուք ինչ, Արցախն ուզում եք տեսնել Ադրբեջանի կազմո՞ւմ, տեսեք ինչ վայնասուն է Ադրբեջանում, առաջին անգամ Ռուսաստանն ասաց, որ Արցախը չպետք է  լինի Ադրբեջանի կազմում: Կա ուրիշ պետություն,որ նման բան է ասում, բերեք տեսնենք: Հիմա տեսնելով Ռուսաստանի վերաբերմունքը անմիջապես փորձում են էս կողմ անցնել: Հրապարակվեց ամերիկյան փաստաթուղթ, որով Արցախը Ադրբեջանի կազմ էր անցնում, թող վեր կենան, ասեն, որ նման տարբերակ չկա, ես Էդմոն Մարուքյանին չեմ հավատում: Սա սովորական խառնակչություն է, բակային մակարդակի մուտիլովկա»:

Անդրադառնալով միջանցքի  հարցին` Բագրատյանն ասաց, որ Զատուլինը հայտնել է, որ միջանցքին  համաձայնել է  Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ին:

«Մենք ասեցինք, որ սա երեւի խոսք է տվել եւ հիմա ուզում է հրաժարվել, որովհետեւ նա միջանցքի հարցում երբեք չի հերքում Էրդողանին եւ Ալիեւին»,- նշեց նա: