Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
45 մլն 743 հազար 947 դրամ, 54 հազար 105 ԱՄՆ դոլար` այսքան գումար է հայտարարագրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը:
ՊԵԿ նախագահը նաեւ հայտարարագրել է երկու առանձնատուն, 3 բնակարան, 12 հողամաս, 3 մեքենա՝ RANGE ROVER 4.4 L V8, MERCEDES-BENZ S 500, UAZ 469, 8 միլիոն դրամը գերազանցող ձեռքի երկու ժամացույց եւ նկար:
Վարդան Հարությունյանը 309 մլն 300 հազար դրամի բաժնետոմս ունի: 3 մլն 167 հազար 588 ԱՄՆ դոլարի փոխառություն է հանձնել: Աշխատանքի վարձատրությունն այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում կազմել է 123 մլն 80 հազար 683 դրամ /մեկ ամսում Վարդան Հարությունը ստացել է 12 մլն 310 հազար դրամ/: Հիշեցենք, որ Վարդան Հարությունյանը նման աշխատավարձ ստացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի վարչության նախագահ- գլխավոր տնօրեն աշխատած ժամանակ:
Հարությունյանի կինը՝ Զարինե Դանիելյանը, դեռեւս չի ներկայացրել իր հայտարարագիրը: