կարևոր
3823 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-07 10:52
Քաղաքական

Վարչական շրջանի ղեկավարը հինգ մեքենա ունի. ՊԵԿ նախկին պաշտոնյայի ունեցվածքը. «Ժողովուրդ»

Վարչական շրջանի ղեկավարը հինգ մեքենա ունի. ՊԵԿ նախկին պաշտոնյայի ունեցվածքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2008 -2022 թվականներին Պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած Արմեն Մհերյանը, որն այժմ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն է, 2022 թվականին 1 մլն 900 հազար դրամով ավտոտնակ է վաճառել։

Տարվա վերջում նա ունեցել է մեկ բնակարան եւ մեկ ավտոտնակ, որոնք բոլորն էլ ձեռք են բերվել 2019 թվականին, երբ նա դեռ աշխատում էր ՊԵԿ-ում։ Մհերյանն իր պաշտոնին նշանակվել է անցյալ տարի: Այդ նույն տարում նա ձեռք է բերել «Մազդա» մակնիշի ավտոմեքենա եւ վճարել դրա համար 2 մլն 388 հազար դրամ, սակայն ունի նաեւ չորս այլ ավտոմեքենա, որոնք գնվել են տարբեր տարիներին։ Այսինքն՝ վարչական շրջանի ղեկավարն ունի հինգ մեքենա։

Մհերյանը բանկային հաշվին գումար չի ունեցել, կանխիկ ունեցել է 1 մլն 900 հազար դրամ եւ 35 հազար դոլար։ Մեկ տարվա ընթացքում նրա եկամուտը 13 մլն դրամ է եղել, որը գոյացել է աշխատավարձերից եւ գույքն օտարելուց ստացված եկամուտից։

Այս եկամուտների պայմաններում նա ունի նաեւ 62 մլն դրամի վարկ, որից 14 միլիոնը բնակարանի հիփոթեք է, իսկ մյուս տվյալները պաշտպանված են, մեզ հասանելի չեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում