Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Մնացականյան Մարտիրոսյանը հայտնեց, որ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստին Պետեկամուտների կոմիտեից գրություն էր ուղարկվել այն մասին, որ ՊԵԿ իրավաբանական վարչությունը խնդրում է այս գործով գույքի վրա դրված կալանքի մի մասը վերացնել՝ հնարավորություն տալով, որպեսզի ՊԵԿ-ն աճուրդ-վաճառքի եղանակով գույքի իրացում անի՝ 1 միլիարդ 18 միլիոն դրամի շարժական և անշարժ գույքը վաճառի և ուղղի պետբյուջե՝ որպես հարկային պարտավորության կատարում:
Նամակում, ըստ դատավորի, շեշտված է, որ խոսքը «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի մասին է, որի ամբողջ գույքի վրա նախաքննական մարմնի կողմից կիրառված է կալանք:
Դատական նիստն ընդմիջվեց, որպեսզի ճշտվի Մանվել Գրիգորյանի դիրքորոշումը: