Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության տնտեսական քաղաքականությունը ուղղված չէ տնտեսական կառուցվածքի փոփոխությանը, ինովացիաների խթանմանը, բարդության մեծացմանը․ այս մասին բյուջեի քննարկմանն ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Սրճարանում նստած էինք, Աբրաամովիչը եկավ և բոլորս միջինում դարձանք միլիոնատեր»,-Խաչատրյանը անեկդոտով արձագանքեց Հակոբ Արշակյանի պնդմանը, թե միջին աշխատավարձերը բարձրացել են։
Նրա խոսքով՝ էդ Սնուփ Դոգին տրված փողը բյուջեի մեջ է։ Այն բանվորը որը ամառվա շոգին ասֆալտ է թափում, էդ պարդուց եկամտահարկ եք գանձում որ տաք Սնուփ Դոգին։
«ԻՀայաստանը էքսպրես գնացքի վրա նստած, «Խաղաղության խաչմերուկ»-ից գնում է դեպի «Խաղաղության դարաշրջան», բայց մենք երեկ ունեցանք զոհ։ Ի՞նչ է կատարվում, պաշտպանության ծախսերը ՀՆԱ-ի համեմատ նվազում են, հավանաբար այդ ծախսերը «Խաղաղության դարաշրջան»-ի ցուցիչ էր»,-ասում է Խաչատրյանն ու շեշտում՝ փոխարենը Կառավարությունն ավելացնում է Ոստիկանության բյուջեն։
Սննդամթերքը մի փոքր թանկացավ հոկտեմբերը սեպտեմբերի նկատմամբ, տնտեսական ակտիվության ցուցանիշը այս մեկ ամսում նվազեց, բողոքներ ունեցանք տարբեր տնտեսվարողներից՝ ձկնարտադրողներ, մեքենա ներմուծողներ, արտահանողներ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Սա ցույց է տալիս, որ ինչքան էլ կառավարությունը խոսի, որ ամեն ինչ լավ է, ունենք բավականաչափ խնդիրներ: Պարտքը աճեց»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:
«Իհարկե, կարելի է գումարը տալ պատկերասրահ հաճախելիությունը մեծացնելու համար, իսկ կարելի է գումարը տալ Սնուփ Դոգին, արժեքների հարց է: Սնուփ Դոգին տրված փողը մշակութային բյուջեի մեջ է: Այսինքն ի՞նչ է տեղի ունեցել. այն բանվորը, որ ամառվա շոգին ասֆալտ է թափում փողոցում, էդ մարդուց եկամտհարկ ենք գանձում, որ տանք Սնուփ Դոգին: Սնուփ Դոգն էլ նամարդություն չարեց, չեկավ:
Իսկ ի՞նչ ենք անում, որ երեխաները գան եւ մշակութային արժեքներին ծանոթանան, շատ քիչ բան ենք անում, բայց Սնուփ Դոգին միլիարդներ ենք տալիս»,- ասաց նա:
Մանրամասն տեսանյութում՝