Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2018-04-04 10:05
Քաղաքական

Կոլեկցիոներ Դավիթ Հարությունյանի ունեցվածքը. «Հայկական ժամանակ»

Կոլեկցիոներ Դավիթ Հարությունյանի ունեցվածքը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 27-ին ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ու փոխկապակցված անձնաց գույքի, եկամուտների 2017 թվականի հայտարարագիրը: Նախորդ տարվա ընթացքում Հարությունյանի եկամուտները գոյացել են աշխատանքի վարձատրության եւ/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից եւ կազմել են 9 906 093 դրամ:

Հարությունյանի դրամական միջոցները նախորդ տարվա համեմատ աճել են 1 500 000 դրամով եւ կազմում են 10 000 000 դրամ եւ 20 000 դոլար: Նրա տիկնոջ՝ Նարինեի եկամուտներն անցյալ հարկային տարվա ընթացքում կազմել են 32 688 938 դրամ, որից 9 200 000 դրամը աշխատանքի վարձատրությունից, իսկ 23 488 938 դրամը՝ շահաբաժնից: Հարությունյանի տիկնոջ հարկային տարում ձեռք բերած եւ օտարած արժեթղթերը եւ այլ ներդրումները հրապարակված չեն, ինչը նշանակում է, որ գործարքի ընդհանուր գինը չի գերազանցել 8 000 000 դրամը:

Արդարադատության նախարարն ունի 6 բնակարան, անհատական բնակելի տուն, այգետնակ (ամառանոց) եւ հողամաս: Դավիթ Հարությունյանը նաեւ կոլեկցիոներ է. դեռեւս 2012 թվականին նրա հայտարարագրում նշվում են մետաղադրամների եւ գեղանկարների հավաքածուները, որոնցից յուրաքանչյուրն արժե առնվազն 8 մլն դրամ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում