Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում՝ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում անցկացվել են Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովի հինգերորդ և վեցերորդ նիստերը: «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով համաժողովի աշխատանքները Արցախում շարունակվել են «Հայկական սփյուռքի զորակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին» և «Հայաստանի և Արցախի հանրապետությունների պաշտպանության համակարգի հետ կապված խնդիրների լուսաբանումը ԶԼՄ-ում» թեմատիկ ուղղություններով:
«Ազդակ» օրաթերթի տնօրեն-գլխավոր խմբագիր, հայ լրագրողների համաժողովները համակարգող խորհրդի նախագահ Շահան Գանտահարյանը նշել է, որ համաժողովին մասնակցում են 31 երկրից. 90 մասնակից սփյուռքից, 34-ը` Արցախից ու Հայաստանից:
Ներկայացված զեկույցներից հետո ծավալվել են քննարկումներ. դրանք ուղղված էին Արցախում, Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում առկա խնդիրների լուծումը լրատվամիջոցների միջև համագործակցության միջոցով խթանելուն:
Նիստերի ընթացքում ցուցադրվել է հեռուստալրագրող Նաիրի Հոխիկյանի «Արևը ցեխով չես ծածկի» փաստավավերագրական ֆիլմը, որը պատմում է 1915 թվականի Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործած ոճրագործության և Թուրքիայում ազգային ինքնությունը պահպանած ավելի քան 4.5 մլն հայերի մասին:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի լրագրողների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը հույս է հայտնել, որ լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը Արցախում անցկացնելը հետագայում լուրջ ակնկալիքներ է թելադրելու:
«Համահայկական համաժողովը համագործակցության լայն դաշտ է բացում Հայաստանի, Արցախի և Սփյուռքիլրատվամիջոցների միջև: Սփյուռքում ապրող մեր գործընկերներին հնարավորություն է տրվում ավելի մոտիկիցծանոթանալու Արցախի հիմնախնդրի հետ և ճիշտ ներկայացնելով մատուցել այդ խնդիրը: Այն մարտահրավերները,որոնք կանգնած են մեր առջև, ենթադրում են նաև քարոզչական ճակատ, և այդ ճակատի մարտիկները պետք է լինեննաև լրագրողները: Պարզապես, պետք է ստեղծել լրագրողական ակտիվություն, նոր ծանոթություններ ու շփումներ,որպեսզի մեդիադաշտը լինի ավելի հավաստի, հստակ, բովանդակալից ու ճշգրիտ»,- ասել է Կ. Գաբրիելյանը:
Համահայկական համաժողովի մասնակիցները նիստերից հետո այցելելու են նաև Արցախի առաջնագիծ՝ մոտիկից ծանոթանալու մեր դիրքապահների առօրյային: