|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցներին. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ համաժողովում քննարկվող թեմաները շատ կարևոր են, հետաքրքիր ու հրատապ` տեղեկատվական ոլորտը որակելով մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ:
«Ներկա դրությամբ տեղեկատվական ոլորտում ավանդական գերխնդիրների հետ մեկտեղ առաջ են գալիս նորանոր առաջադրանքներ ու անելիքներ: Այս ամենը պահանջում է համապատասխան քաղաքականության իրականացում տեղեկատվական դաշտում, սերտ համագործակցություն Հայաստանի, Արցախի և Սփյուռքի լրագրողների ու լրատվական հատվածների միջև»,- ընդգծել է երկրի ղեկավարը:
Հանդիպման ժամանակ Նախագահը պատասխանել է լրագրողների կողմից բարձրացված տարբեր հարցերի` կապված տեղեկատվական ոլորտի, ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման, ԼՂՀ ներքին և արտաքին քաղաքականության հետ: