|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Հրապարակ»-ը գրում է. «Մոսկվայի կենտրոնում շինարարական և ձկնարդյունաբերական ծրագրեր իրականացնող, Երևանյան «Գրեբոյեդով ակումբի» և Դմիտրի Կիսելյովի «մասնագետ» Անդրանիկ Նիկողոսյանն օրերս Մոսկվայում ստեղծել է «Լրագրողների աջակցության միջազգային ֆոնդ», ուր «հավաքագրելու» է ԱՊՀ լրագրողներին՝ հիմնականում նոր, երիտասարդ սերնդին՝ համընդհանուր տեղեկատվական քաղաքականության իրականացման, «պրոֆեսիոնալ» կադրերի «պատրաստման» և «տեղակայման» համար։
Ռուսական դպրոցների ու ճամբարների «հայր» Ա. Նիկողոսյանին, պարզվում է, այս ծրագիրն իրականացնելու համար մեկ միլիարդ դոլար է հատկացվելու՝ 5 հազար աշխատատեղ ստեղծելու, ԱՊՀ երկրներում «ուղեղների լվացման» օրրան ստեղծելու, արևմտյան ազդեցությունն «արմատախիլ» անելու համար։ Թիրախում նաև Հայաստանն է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։