Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրեկ է.
«Պահանջում եմ Անդրանիկ Նիկողոսյանին զրկել ՀՀ ԱԺ պատվո մեդալից.
Այսօր գրությամբ դիմել եմ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ անդրադառնալով Հայաստանը Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին Անդրանիկ Նիկողոսյանի կողմից 2 օր առաջ արված հայտարարությանը:
Ազգային Ժողովի նախագահին առաջարկել եմ Անդրանիկ նիկողոսյանին զրկել 2013թ. հոկտեմբերին ստացած ՀՀ ԱԺ բարձրագույն պարգև պատվո մեդալից, քանի որ նման դիրքորոշում ունեցող և գաղափարներ տարածող գործիչն իրավունք չունի կրելու Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի պատվո մեդալը, քանի որ նա դեմ լինելով Հայաստանի անկախությանը, քարոզում է գաղափարներ, որոնք դեմ են Սահմանադրության 1-ին հոդվածում ամրագրված Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, ինչպես նաև մեր երկրի տարածքային ամբողջականությանն ու ազգային շահերին, և մեզ համար մեծ ամոթ է, որ նման անձը կրում է օրենսդրի բարձրագույն պարգևը:
Կոչ եմ անում իմ բոլոր գործընկերներին միանալ սույն պահանջին»: