|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ անհեթեթ է այն կարծիքը, թե Եվրասիական տնտեսական միությունը նմանություն ունի ԽՍՀՄ-ի հետ: Այդ մասին նա ասել է լրագրողների հետ ամենամյա հանդիպման ժամանակ. գրում է timeskz.kz-ը:
«Այսօր ԵՏՄ-ն շատ մեծ ռիսկի է ենթարկվում ճգնաժամերի պատճառով։ Այժմ խոսակցություններ են շրջանառվում անկախության կորստի մասին, ու թե կրկին ստեղծվում է Խորհրդային միությունը։ Ուղղակի անհեթեթություն։ Նա, ով ցանկանում է ստեղծել Խորհրդային միություն, ընդհանրապես ուղեղ չունի։ Այն ժամանակ կար սահմանափակող Կոմունիստական կուսակցությունը, այժմ չկա: Կար միասնական տնտեսական օրգանիզմ, այժմ չկա»,- նշել է Ղազախստանի նախագահը։
Նազարբաևը 2014 թվականին Ղազախստանի համար կարևորագույն իրադարձություններից է համարում Աստանայում ԵՏՄ-ի մասին պայմանագրի ստորագրումը։