Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանի որդու գործով առաջին դատական նիստը: Սադոյանի որդին՝ Արեգը, մեղադրվում է այս տարվա հուլիսի 20-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումներին մասնակցելու, զանգվածային անկարգությունների ժամանակ բռնություն գործադրելու մեջ: Նրա հետ ամբաստանյալի աթոռին է նաև Ռաֆայել Կարագոզյանը:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արեգ Սադոյանը և Ռաֆայել Կարագոզյանը 2016թ. հուլիսի 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով և վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ոտքով բազմաթիվ հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշել և փորձել է խլել մեկ այլ ոստիկանության աշխատակցի վահանը:
Նշենք, որ այս գործով տուժող է ճանաչվել 46 ոստիկան: Մոտ 30-նն այսօր ներկայացել էին դատարան: Նիստերի դահլիճում միայն 4 շարքը զբաղեցրել էին ոստիկանները: Դատարան չէր ներկայացել մեղադրող դատախազ Պետրոսյանը, և հենց այդ հիմքով էլ այսօրվա նիստը հետաձգվեց:
Նիստին ներկա էր նաև Արշակ Սադոյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ որդու դեմ հարուցված քրեական գործը շինծու է, և նրան կալանքի տակ պահելու միակ հիմքը 1 րոպեանոց տեսանյութն է, որից չի երևում` որն է իր որդին և ինչ է անում: «Իմ պատճառով տղայիս պատժում են, իմ անզգույշ արտահայտած որոշ խոսքերի պատճառով, որոշ անձերի վիրավորելու պատճառով որդուս պատժում են»,- ասաց Սադոյանը:
Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում: