կարևոր
3727 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-12 14:04
Հասարակություն Քաղաքական

Տղայիս հետ մի ամիս առաջ եմ խոսել, ասել է՝ գալիս են տանեն չաստ, բայց մինչև հիմա նորություն չունեմ. անհետ կորածի մայր

Սեպտեմբերի 13-ի կեսգիշերին սկիզբ առած մարտերի օրերին անհետ կորած զինծառայող Վահե Թորոսյանի հարազատներն առավոտից փակել են Մարգարա-Էջմիածին ճանապարհը:

Նրա մայրը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ունեն բոլոր կորդինատները, թե որտեղ է գտնվում իրենց տղան և խնդրում է կառավարությանը, բոլորին, որ գտնեն իր տղային, բերեն տան իրեն։

«Ինձ ասել են, որ տղաս վիրավոր է երեք տեղից` ոտքից, ուսից, գլխից։ Սպասել հնարավոր չէ։ Մի ամիս է` ես տղայիս ձայնը չեմ լսել։ Մինչև իմ տղան ողջ չգա իմ մոտ, ոչ մի զորակոչիկի թուղթ չի գալու։ Ամուսնուս այսօր մարզպետարան են տարել։ Մեր երեխան այնտեղ է տանջվում, մենք՝ էստեղ։ Այլևս սպասել չի լինում։ Մենք մեր երեխուն ենք պահանջ։ Ողջ գյուղը կանգնած է մեր թիկունքին, պատրաս են ամեն կերպ մեզ օգնել։ Ոնց տարել են մեր երեխուն, թող այդպես էլ հետ բերեն։ Եթե իմ երեխու փոխարեն լիներ իրենց երեխան, վաղուց շատ սիրուն բերած կլինեին»,- ասա նա:

Մայրը նշում է՝ տղայի հետ խոսել է ամսի 13-ին,14-ին,15-ին ու ասել է , որ իրենց հետևից գալիս են տանեն չաստ ու մինչև հիմա նորություն չունի։