Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես գրում է «168 Ժամ»-ը՝ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում կալանավորվել է Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանի որդին՝ Արեգը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ Սուրեն Իսկանդարյանը: Նրա խոսքով՝ Կոտայքի ՁՊՎ-ում հանդիպել են Արշակ Սադոյանի որդուն և, ըստ նրա խոսքերի՝ իրեն բերման են ենթարկել Հանրապետության հրապարակից՝ մեքենայից իջնելիս։ Երեկ ՁՊՎ-ից նրան տեղափոխել են դատարան և կալանավորել:
Արշակ Սադոյանն էլ ասաց, որ իր որդու դեպքն արտառոց է, որևէ փաստ չունեն և չնայած իրեն խոստացել էին, որ ձերբակալման ժամկետը լրանալուց հետո նրան ազատ կարձակեն, որոշում է կայացվել նրան կալանավորելու մասին: Նրա խոսքով՝ 8-9 հոգով գնացել են իրենց տուն, ներկայացրել են խուզարկություն կատարելու որոշում, նշված է եղել, որ փնտրում են Արեգ Սադոյանի հագին եղած շապիկն ու գլխարկը: Ըստ Արշակ Սադոյանի՝ իր համակարգիչն առգրավվել են:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում