Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության ծրագիրը բազում արդյունավետ կետեր է պարունակում, կան հայեցակարգեր, միջոցառումներ, որոնք երկարաժամկետ են. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը:
«Եթե ապրիլին նույն կառավարությունը մնա, պետք է կրկին գա և ներկայացնի: Իրավակարգավորման նորմերով` դա պետք է տեղի ունենա: Բարոյապես ճիշտ չի լինի երկարաժամկետ ծրագիր ներկայացնել: Նախանշանները հստակ դրված են, բայց կան դրույթներ, որոնք երկարաժամկետ են»,– նշեց նա՝ հավելելով, որ ծրագրի մեջ կան նախադրյալներ, որոնք պետք է երկարաժամկետ իրագործվեն:
«Երբ մենք քննարկում ենք այդ ծրագիրը, տեսնում ենք, որ կան կարճաժամկետ իրականացման ծրագրեր: Ինչ վերաբերում է վեց ամսվան, ասեմ, որ մենք դե ֆակտո ամրագրել ենք` եթե ապրիլյան ընտրություններից հետո նույն կազմով լինի, նորից պետք է գա ԱԺ և խորհրդարանին ներկայացնի իր ծրագիրը: Իհարկե, կարող է նաև նույն ծրագիրը բերել»,- նշեց Այվազյանը:
Նա նաև ընդգծեց, որ եթե վարչապետը ներկայացներ երկարաժամկետ, օրինակ` հինգ տարվա ծրագիր, գործընկերները կդժգոհեին: «Կասեին՝ դու ի՞նչ իրավունք ունես` հինգ տարով ես ներկայացնում, եթե վեց ամսվա համար ես նշանակված: Նշաչափը շատ համարձակ էր վերցված, վարչապետը խոսքն անկեղծ էր ներկայացնում, նա ավելի շատ տնտեսական լեզվով էր խոսում»,- ասաց Այվազյանը: