Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց ուղղեց կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ վարչապետի հանձնարարականի մասին: Ըստ պատգամավորի` կոռուպցիայի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է ընդամենը կամք, օրենք և գործողությունների ծրագիր: Ըստ նրա` կոռուպցիայի դեմ պայքարը ոչ թե ներքևից պետք է սկսվի, այլ վերևից:
Նշենք, որ ՀԱԿ պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը չէին մասնակցել վարչապետի հետ խորհրդակցությանը, սակայն ուղարկել էին առաջարկներ:
Հովիկ Աբրահամյանը նշեց, ցավալի է, որ պատգամավորը չի եկել այդ հանդիպմանը, որովհետև այդ հանդիպմանը չի եղել տեսախցիկ ու միկրոֆոն:
«Ես բաց եմ ու առաջարկում եմ` եկեք միասին գործ անենք: Կկոռուպցիա եղել է բոլոր ժամանակներում, եկեք, եթե պահանջ կա, օրենք ընդունենք, խստացնենք պահանջները: Կախարդական փայտիկով չի, էլի, որ խփենք, և կոռուպցիան վերանա: Թող անեին նախորդ իշխանությունները, ինչի՞ չեն արել: Կանգնած ենք լուրջ խնդրի առջև, կա կոռուպցիա, կա մենաշնորհ, բայց մենակ խոսում ենք: Կկեք բոլորս միանանք ու դրան լուծում տանք: Այդ բոլորը մի ամսում, մի տարում չի լինելու: Առանց մեր ժողովրդի ու քաղաքացիական հասարակության` մենք չենք կարող: Կա՞ մեկը, որ դիմել է, ասել է` փող են ուզել, բայց իրավապահների կողմից համարժեք պատասխան չի եղել: Ես նման դեպք չեմ հիշում: Նույնիսկ երբ անանուն են դիմում, իրավապահները զբաղվում են այդ հարցով: Կրճատելու ենք ներկայացուցչական ծախսերը, անցնելու ենք տնտեսումների, բոլոր ուղղություններով գնալու ենք առաջ` դանդաղ շտապելով,առանց մարդկանց նեղացնելու` գնալու ենք առաջ»,- ասաց վարչապետը:
Արամ Մանուկյանը արձագանքեց, որ գազի ու էլեկտրաէներգիայի, նաև Որոտանի հարցով դիմել են դատախազություն, բայց արձագանք չի եղել:
Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ ոչ թե դատախազությունը չի զբաղվել այդ հարցով, այլ այդ գործերը կարճվել են հիմնավոր չլինելու պատճառով:
«Ո՞նց կարող է լինել քրեական գործ, բայց դատախազությունը կարճի, չի կարող նման բան լինել, ուրեմն հիմնավորումներ չեն եղել: Մենք կաշկանդված չենք` որևէ գործ թաքցնելու: Ես ասում եմ` անկեղծ, բերեք գործ անենք: Ինչ վերաբերում է հայտարարագրերին, 2007-ին է ընդունվել օրենքը` հայտարարագրելու մասով: Դրա համար հիմնավոր խոսեք, որ հանրությունը հասկանա, ոչ թե մոլորեցնեք, սուտ բաներ տարածեք: Ես կոծկելու բան չունեմ, ես բաց եմ, պատրաստ եմ»,- ասաց վարչապետը: