|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, TRT հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ մտադիր է նոյեմբերի 13-ին Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հրավերով մեկնել ԱՄՆ. հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
«Պարոն Թրամփը շատ անկեղծ է իմ նկատմամբ, նա միշտ շատ ազնիվ է: Իհարկե, մենք կպատասխանենք հրավերին և պատվիրակությամբ ԱՄՆ կմեկնենք նոյեմբերի 13-ին»,- ասել է նա:
ԱՄՆ նախագահն Էրդողանին հրավեր էր ուղարկել դեռևս հոկտեմբերի սկզբին, սակայն հետագայում նշվել էր, որ հանդիպումը հնարավոր է չկայանա: