Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ինչպես գիտեք` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաժարական է ներկայացրել: Ես չեմ ընդունել նրա հրաժարականը: Վերջին օրերի քննարկումների արդյունքում որոշել ենք, որ պետք է շարունակենք համատեղ աշխատանքը, հատկապես` բուռն քննարկման առարկա դարձած պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վրա: Պետք է աշխատենք այդ համակարգը հետագայում առավել հուսալի և ընդունելի դարձնենք, փարատենք հասարակության մեջ եղած կասկածները` վստահ լինելով, որ ճիշտ ուղիով ենք առաջ շարժվում: Երեկ ԱԺ-ում ընդունած փոփոխությունները ժամանակ շահելու համար էին, համակարգը բարելավման կարիք ունի: Պայմանավորվեցինք, որ տիկին Թանդիլյանը կշարունակի աշխատել, որ երկու ամսվա ընթացքում ունենանք նոր նախագիծ»:
Մանե Թանդիլյանը նշեց, որ իր հրաժարականի պատճառն իսկապես կուտակային կենսաթոշակային համակարգի սկկզբունքների հետ եղած անհամաձայնությունն է եղել, ուստի, շարունակելով պաշտոնավարել, ինքը պատասխանատվություն է վերցնում մեծացնել համակարգի նկատմամբ հուսալիությունը` մշակելով նոր նախագիծ: «Ես պատրաստ եմ շատ կարճ ժամանակում ներկայացնել նոր նախագիծ: Կուտակայինից բացի, շատ խնդիրներ կան լուծելու»,- ասաց նախարարը: