Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդարադատության նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանն այսօր լրագրողների հետ իր առաջին հանդիպման ընթացքում տեղեկացրեց, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանին մարդ ծեծելու համար նկատողություն չի տվել։ «Պաշտոնյան նույն արարքի համար չի կարող երկու անգամ նկատողություն ստանալ»,– ասաց նա, եւ ավելացրեց, որ ԴԱՀԿ ծառայության պետը շարունակելու է աշխատել, սակայն, եթե նա եւս մեկ անգամ խախտում թույլ տա, շավի կառնվի նախորդ նկատողությունը։
Հիշեցնենք, որ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանն ազատվել էր աշխատանքից՝ խախտում թույլ տված ԴԱՀԿ պետին հրապարակայնորեն չպատժելու համար։