կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-15 11:45
Տարածաշրջան

Այո, ես կողմ եմ մահապատժին. Էրդողան

Այո, ես կողմ եմ մահապատժին. Էրդողան
«Ինձ հարցնում են՝ դուք կո՞ղմ եք մահապատժին, պատասխանում եմ՝ այո»,- նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ըստ Demokrathaber-ի՝ Էրդողանը այդ դիրքորոշումը բացատրել է նրանով, որ իբր երկրում ռազմական հեղաշրջման փորձի ընթացքում զոհվածների ընտանիքները դիմում են իրեն՝ «զավակների արյունը գետնին չթողնելու» խնդրանքով, և ինքը մահապատժին կողմ է արտահայտվում:

«Մենք կարող ենք ներել պետության դեմ գործված հանցագործությունը, սակայն ոչ երբեք՝ հանցագործին»,- հայտարարել է նա՝ հիշեցնելով, որ մահապատժի մասին որոշում ընդունում է միայն խորհրդարանը, ինքը այդ հարցում իրավասություն չունի: