|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանական ընտրություններից 3 օր 22 ժամ անց ելույթ է ունեցել Շրջանավարտների միջազգային 4-րդ միջոցառման ժամանակ. գրում է Radikal-ը:
«Պետք է բոլորը մի կողմ թողնեն իրենց «ես»-երն ու անհապաղ կառավարություն ձևավորեն: Ոչ ոչ չի կարող ստանձնել Թուրքիային առանց կառավարություն թողնելու պատասխանատվությունը: Ես իմ բաժին գործն անելու եմ: Ես Բայքալին էլ ասացի՝ արդյունքները մեր ժողովրդի կամքն են»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի նախագահը ընտրությունների մասին զրուցել էր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախկին նախագահ Դենիզ Բայքալի հետ: Սույն կուսակցության և «Արդարություն և զարգացում» կուսակցության կոալիցիա կազմելու հավանականության մասին թուրքական ԶԼՄ-ներում արդեն մի շարք լուրեր են շրջանառվում:
Ի դեպ, Էրդողանն իր ելույթում խոսել է Թուրքիայում ուսման կարևորության մասին, տվյալներ հայտնել ուսանողների թվի մասին և նշել, որ Թուրքիայում համալսարանն ավարտած յուրաքանչյուր օտար մասնագետի տվյալ երկրում որպես Թուրքիայի ապագա դեսպան է տեսնում: