կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-05 19:04
Քաղաքական

«Ելք» դաշինքը ԱԺ-ում կնախաձեռնի ստորագրահավաք

«Ելք» դաշինքը ԱԺ-ում կնախաձեռնի ստորագրահավաք

Այսօր «Ելք» դաշինքը նախաձեռնել է երթ` ընդդեմ ապրանքների թանկացումների: Նշենք, որ «Ելք» դաշինքը ավելի վաղ, հունվարի 19-ին ևս մեկ երթ էր նախաձեռնել ընդդեմ թանկացումների և հարկային օրենսգրքի և հարկային բեռի ավելացման: Երթի մասնակիցները անցնելու են Երևանի կենտրոնական փողոցներով: «Ելք» դաշինքը նախաձեռնել է խորհրդարանի արտահերթ նիստ` հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու օրակարգով: Այս մասին իր ելույթում ասաց  «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքանը: Մասնավորապես` առաջարկվում է եկամտային հարկը, ակցիզային հարկը իջեցնել մինչև հունվարի 1-ը եղած դրույքաչափին, նաև ավելացնել քաղաքացու եկամուտները: Էդմոն Մարուքյանի խոսքով` թանկացումների թեմայով ԱԺ լսումները արդյունք չտվեցին, իշխանությունների բերած հիմնավորումներն էլ ընդունելի չեն: Վաղը ԱԺ-ում «Ելք» դաշինքը կնախաձեռնի ստորագրահավաք` ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար: