Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պաշտոնավարել եմ թե' նախկին, թե' ներկայիս իշխանության ժամանակ, և շատեր հարցնում են` ի՞նչն է դրա պատճառը: Դրան մեկ բացատրություն ունեմ` թե' նախկին, թե' այս իշխանության պայմաններում իմ գործունեությունը եղել է համահունչ այսօրվա քաղաքական իշխանության պահանջներին. «Երկիր Մեդիա»-ի «Հարցեր՝ դաշնակցականներին» հաղորդման ժամանակ ասել է Արագածոտնի նախկին մարզպետ, ՀՅԴ անդամ Աշոտ Սիմոնյանը:
Նա նշել է, որ, առաջադրվելով ՀՅԴ-ի կողմից և հաստատում ստանալով կառավարության կողմից, փոքր ժամանակահատվածում, այնուամենայնիվ, կարողացել է շարունակել այն աշխատանքը, որն սկսել է դեռևս նախկին իշխանության օրոք: «Շատ ծրագրեր կային, սակայն ամենամեծ ձեռքբերումս, կարծում եմ, այն է, որ Արագածոտնի յուրաքանչյուր բնակիչ, քիչ թե շատ շփվելով մարզպետարանի և մարզպետի հետ, կարծես, մի կողմի վրա թողեց մարզպետի, չինովնիկի այն կարծրացած պատկերը, որ տարիներ շարունակ ձևավորվել է: Ամենամեծ ձեռքբերումն ինձ համար դա էր` պարզ ու մարդկային հարաբերություններ, որոնք բնակչությանը ցույց տվեցին, որ կարևոր չէ` դու մարզպետ ես, նախևառաջ կարևոր է` բարոյական լինես, ազնիվ և ականջալուր յուրաքանչյուր բնակչի հոգսերին»,- ասել է Աշոտ Սիմոնյանը:
Նրա խոսքով` բոլոր խնդիրների մասը, որ նախանշել են ռազմավարական զարգացման ծրագրում, հունավորվել և ընթացքի մեջ է մտել, մի մասն էլ հունավորման փուլում է:
«Կարևորն այն է, որ Արագածոտնի յուրաքանչյուր բնակիչ տեր զգա իր գործին, մասնակից զգա իր գործին և հասկանա, որ եթե ուզում է ավելի լավ գյուղում ու համայնքում ապրել, ինքն ուղղակի կամ անուղղակի մասնակից պիտի լինի իր համայնքի, գյուղի, դպրոցի, հիվանդանոցի շենացման աշխատանքներին»,-նշել է նախկին մարզպետը: