|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ադրբեջանական minval.az-ը գրում է, որ իրենք ստիպված են եղել Փարիզում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպման մասին տեղեկություններ հաղորդել՝ օգտվելով Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանի թվիթերյան գրառումներից և հայկական ԶԼՄ-ներից:
«Դրա համար էական պատճառ կար, քանի որ այդ պահին ադրբեջանական որևէ ԶԼՄ Փարիզում հանդիպման մասին տեղեկություն չէր հաղորդում: Իսկ Ազեր Հասիմովը հերթական անգամ իրեն դրսեւորեց որպես խիստ պասիվ և, համապատասխանաբար, չափազանց միջակ աշխատող: Լրագրողները շատ են տեսնում նրա լուսանկարները, սակայն քչերին է հաջողվել զրուցել նրա հետ: Հասիմովը երբեմն խիստ պատասխաններով է հանդես գալիս՝ ուղղված ԱՄՆ նախագահի աշխատակազմին: Բայց պատիվ չի համարում մեր գործընկերների հարցերին պատասխանել: Այդ դեպքում մեկ հարց` ինչի՞ համար է նախագահի աշխատակազմում մամուլի ծառայությունը, եթե այն, միևնույն է, չի աշխատում»,- գրում է կայքը: