կարևոր
3010 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-07 11:39
Քաղաքական

Ատեսավորման և հավելավճարների խնդիրը բերելու է ԶՈւ-երից արտահոսքի. Սեյրան Օհանյան

Զինծառայողների սոցիալական ապահովվածության խնդիրը զինվորական ծառայության գրավչության ամենակարևոր ուղղություններից մեկն է, բայց տվյալ առաջարկություններով չպետք է այնպիսի տպավորություն ստեղծվի, որ Զինված Ուժերում ատեստացիոն համակարգ գոյություն չունի։ Այս մասին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Յուրաքանչյուր կառույցում գոյություն ունեն ատեստացիոն հանձնաժողովներ, որի ղեկավարներն են հրամանատարների տեղակալները և համապատասխան հանձնաժողովներում եզրակացություններ են տրվում, թե տվյալ զինծառայողը համապատասխանում է պաշտոնին, թե՝ ոչ, կամ արժանի է առաջխաղացման։ Տվյալ առաջարկությամբ, փաստորեն, Զինված ուժերի ատեստացիոն ամբողջ համակարգը մենք կապում ենք հավելավճարների հետ, որը «Հայաստան» խմբակցությունը գտել է, որ ճիշտ չէ և համապատասխան առաջարկություններ է արել։ Հիմնավորումների մեջ մենք նշել ենք, որ տվյալ սկզբունքով ներկայացված ատեստավորման և հավելավճարների խնդիրը բերելու է արտահոսքի Զինված ուժերից և բերելու է ոչ հավասար պայմանների, նաև մարտական գործողությունների ժամանակ անհավասար պայմաններ են լինելու։ Այսինքն մեկը, ով հավելավճար է ստանում կարող է տեղի տալ, իսկ մյուսը՝ կարող է հերոսանալ։ Մեր առաջարկությունը եղել է այն, որ Զինված ուժերի ատեստացիոն համակարգը թողնել նույն կերպ, բայց մասնագիտական որակավորումների կարգեր կան, այդ որակավորումների կարգերը ավելի խստացնել և հավելավճարներրը ներկայացնել միայն այդ կարգավորման սկզբունքներում»,- ասաց նա։