|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
«Վրացական երազանք»-ի կառավարությունը չի հրավիրվել ընդլայնման առաջին ֆորումին, որը կազմակերպել է Եվրոպական հանձնաժողովը, և անցկացվելու է Բրյուսելում նոյեմբերի 18-ին։
Այս տեղեկությունը Netgazeti-ի հարցին ի պատասխան հաստատել են Եվրոպական հանձնաժողովից։
Ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը նոյեմբերի 18-ին Բրյուսելում կհյուրընկալի առաջին ընդլայնման ֆորումը՝ «Միության ամբողջականացում և մեր ապագայի ապահովում» կարգախոսով։
Ֆորումը կմիավորի ազգային և տարածաշրջանային առաջնորդներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ձեռնարկատերերին, արվեստագետներին և քաղաքական փորձագետներին ԵՄ ինստիտուտներից, անդամ պետություններից և ընդլայնման երկրներից։
«Ինտերակտիվ, ներառական և ապագային ուղղված ֆորումն արտացոլում է ընդլայնման գործընթացը ժողովրդին մոտեցնելու և Միության ապագայի մասին եվրոպական զրույց խթանելու ավելի լայն ջանքերը»,- նշված է հայտարարության մեջ։
Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է 2025 թվականի ընդլայնման զեկույցը, որը ներառում է Եվրամիությանը միանալու ձգտող 10 թեկնածու երկրների, այդ թվում՝ Վրաստանի տարեկան գնահատականը։
Զեկույցի համաձայն՝ Վրաստանի թեկնածուի կարգավիճակն այժմ միայն ձևական է։