|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
«Իշխանություն» լրատվականին Մերձավանից հայտնում են, որ Ախտոյանների ընտանիքը մտադիր է վերադառնալ, ինչի հետևանքով համայնքում կրկին մթնոլորտը լարվել է:
Այս տեղեկությունների ֆոնին, Վալոդյա Գրիգորյանի մերձավորները և գյուղի բնակիչներ մտադիր են կիրակի օրը բողոքի ակցիա իրականացնել Մերձավանում՝ պահանջելով պատասխանատու կառույցներից միջոցներ ձեռնարկել համայնքի անվտանգության և հասարակական կարգի ապահովման ուղղությամբ։
Բնակիչների փոխանցմամբ՝ իրենց նպատակն է կանխել հնարավոր լարված իրավիճակները և ապահովել, որ համայնքը վերադառնա բնականոն կյանքին։ Իսկ դա հնարվոր է միայն այն դեպքում, երբ Ախտոյան ընտանիքն առհավետ հեռանա Մերձավանից:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության կազմակերպիչների մեջ շոշափվում է նաև ՔՊ-ական Մհեր Ախտոյանի անունը:
Լիա Սարգսյան