կարևոր
328 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-07 17:46
Քաղաքական

Իշխանությունը խուճապի մեջ է, որովհետև մեր ժողովրդի 80-85%-ը մերժում է նրանց․ Երվանդ Բոզոյան

Իշխանությունը խուճապի մեջ է, որովհետև մեր ժողովրդի 80-85%-ը մերժում է նրանց․ Երվանդ Բոզոյան

«Այսօրվա իշխանությունները շատ ավելի լավ են ճանաչում մեր ժողովրդի առանձնահատկությունները, քան մեր քաղաքական վերնախավի մեծ մասը»,-Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ հավելելով, որ այդ պատճառով իշխանությունը խուճապի մեջ է, քանի որ ժողվորդի 80-85 %-ը մերժում է իրեն։

Ներկայացնելով ուսումնասիրությունների արդյունքները՝ քաղաքագետն ասաց, որ քաղաքացիների մոտ 40 %-ն իմպերատիվ է մերժում այս իշխանությանը, 60-65 %-ը որևէ ձևով չի պատկերացնում, որ 2026 թ-ից հետո այս իշխանությունները պետք է լինեն, իսկ մնացածի մոտ անորոշ պատկերացում է, որովհետև հստակ տեղակատվական հոսքերով նրան իրողությունը չի հասցվում։

«Ռուսաստանում Փաշինյանի դիտարկում էին, որպես Նավալնի, իսկ Նավալնիին Ռուսաստանում՝ պոտենցիալ Փաշինյան, նույնը փորձեցին իրականացնել Բելառուսում Տիխանովսկայայի միջոցով»,-ասաց Բոզոյանը։

Նրա կարծիքով՝ Արևմուտքը սադրեց Փաշինյանին, որ նա կազմաքանդի բանակցային գործընթացը, քանդի հայկական բանակը,  և արդյունքում պառակտում մտցնի ամբողջ հասարակության մեջ՝ բարենապաստ պայմաններ ստեղծելով, որպեսզի դրսից միջամտություն լինի և ուժով լուծվի խնդիրը։

«Նիկոլ Փաշինյանը հասկանում էր, որ պարտվելուց հետո պետք է հեռանա, բայց նաև հասկանում էր, որ իր նախորդների նման շարքային հեռացում չի լինի, որովհետև նա ունի հսկայական տարբերություն, իր պատճառով 4 հազար երեխա է զոհվել, Արցախն է հանձնել և հսկայական անվտանգային պրոբլեմներ է առաջացրել և կարող է հայտնվել դատարանի առաջ»,-ասաց բանախոսը՝ նշելով, որ իր համար իշխանության կորուստը ավտոմատ բանտում հայտնվելն է նշանակում և այդ պատճառով դեմոկրատիա, ընտրություններ, ամեն ինչ դառնում է ածանցյալ խնդիրներ։

Մանրամասն՝ տեսանյութում։