|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում, թիվ 18 հասցեի դիմաց 30-ամյա Գառնիկ Ս․-ն իր վարած «iCAR» մակնիշի էլեկտրոմոբիլով բախվել է թիթեղյա արգելապատնեշին և երկաթե սյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն բախման հետևանքով ավտոմեքենան բաժանվել է երկու մասի։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։