|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
«Միջին միջանցք» նախաձեռնությունը կարող է շատ կարևոր դեր խաղալ տարբեր երկրների միջև տնտեսական գործընկերության և առևտրային հարաբերությունների զարգացման գործում․ ինչպես հաղորդում է APA-ի վրացական բյուրոն, այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը (CCTV) տված հարցազրույցում։
Նա նշել է, որ Չինաստանը, Կենտրոնական Ասիայի երկրները, Ադրբեջանը և Վրաստանը ստեղծում են տնտեսական կապերի և առևտրային գործընկերության շատ հետաքրքիր և կարևոր ուղի։
«Հենց սա է պատճառը, որ մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Միջին կամ Անդրկասպյան միջանցքի ամրապնդմանը։ Վրաստանը հուսալի գործընկեր է տարածաշրջանի բոլոր երկրների համար և, մեր կարծիքով, կարող է դրական դեր խաղալ համագործակցության հետագա ամրապնդման գործում», – ասել է Կոբախիձեն։
Վրաստանի վարչապետը նաև նշել է, որ «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնությանը մասնակցությունը մեծ հեռանկարներ է բացում Վրաստանի համար. «Մենք ձգտում ենք առավելագույնի հասցնել մեր տարանցիկ ներուժը և ակտիվորեն ներդրումներ ենք կատարում ենթակառուցվածքային նախագծերում»։