|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Նոյեմբերի 7-ին Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Մոսկվայի Մ.Վ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ջերմորեն շնորհավորելով նրա ղեկավարությանը և ուսանողներին այս տարի նշվող մայր բուհի 270-ամյակի և մասնաճյուղի 10-ամյակի կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարն ընդգծել է ՄՊՀ երևանյան մասնաճյուղի ներդրումը Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութա-հումանիտար կապերի ամրապնդման գործում և պատասխանել է ուսանողների հարցերին։
Մասնաճյուղի գործադիր տնօրեն Պավել Սաֆարյանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել դեսպանությանը և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությանը՝ մշտական ուշադրության և համալսարանի հարթակում կազմակերպվող միջոցառումներին մասնակցության համար: