կարևոր
3643 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-07 20:40
Հասարակություն

Շատ լինի, քիչ չլինի․ Հայկ Բաբայանին երկու անգամ է շնորհվել գեներալ-մայորի կոչում

Շատ լինի, քիչ չլինի․ Հայկ Բաբայանին երկու անգամ է շնորհվել գեներալ-մայորի կոչում

Ոստիկանության գվարդիայի հրամանատար Հայկ Բաբայանին երկու անգամ է շնորհվել գեներալ-մայորի կոչում, մեկը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից, մյուսը՝ Նիկոլ Փաշինյանի։ 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հայկ Բաբայանը ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար-ոստիկանության պետի տեղակալի պաշտոնում նշանակվել է նոյեմբերի 1-ին։ Մինչ Ոստիկանության գվարդիայի հրամանատար նշանակվելը Հայկ Բաբայանը զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հրամանատարի պաշտոնը։

Այսօր հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի հրամանատար-ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում, մինչդեռ, սա Բաբայանի համար գեներալ-մայորի առաջին կոչումը չէր։ Պարզվում է՝ դեռ մեկ տարի առաջ՝ 2024թ․ մայիսի 20-ին ՀՀ նախագահի հրամանագրով՝ Բաբայանին շնորհվել էր գեներալ-մայորի կոչումը։ Թե ինչու են նրան երկու անգամ շնորհել նույն կոչումը՝ պարզ չէ, թերևս առաջնորդվել են «շատ լինի, քիչ չլինի» սկզբունքով։

Աղբյուր՝ Փաստինֆո