|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Միացյալ Նահանգների որևէ ներկայացուցիչ չի մասնակցի Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայանալիք G20-ի գագաթնաժողովին։ Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է Truth Social սոցիալական հարթակում։
Դոնալդ Թրամփը քննադատել է Հարավաֆրիկյան Հանրապետության իշխանություններին՝ հայտարարելով, որ երկրում ոտնահարվում են մարդու իրավունքները։
«Բացարձակ ամոթ է, որ G20-ը կանցկացվի ՀԱՀ-ում։ Աֆրիկացիների սպանությունները և նրանց հողերի ու ֆերմաների ապօրինի առգրավումները պետք է դադարեցվեն։ Քանի դեռ ՀԱՀ-ում շարունակվում են մարդու իրավունքների խախտումները, ԱՄՆ-ի ոչ մի ներկայացուցիչ չի մեկնի գագաթնաժողովին»,-գրել է նա։
Թրամփը հավելել է, որ սպասում է 2026 թվականին Ֆլորիդայի Մայամիում նախատեսված G20 գագաթնաժողովին։