|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Ճիշտ է արել Փաշինյանը, որ ողջ գիշեր Սերժ Սարգսյանի մասնակցությամբ փոդքաստն է նայել:
Սպասելի էր նաև գիշերային ստատուսների շարքը, չէր համբերում լույսը բացվի: Իրեն հատուկ մեկնաբանությունները մի կողմ դրած, ճիշտ է արել, որ տարածում է ապահովել Սերժ Սարգսյանի առանցքային մեկնաբանությունները:
Նախագահ Սարգսյանի հայտարարություններին հետևելը նախ իր համար հիշողության թարմացում էր, չէր խանգարի, երկրորդ, դա նաև ուսուցողական բնույթ ունի:
Փաշինյանը կարար չէ՞ ավելի վատ տարբերակ ընտրեր. գնար Բաքու, իր բարեկամների` Ադրբեջանի, Թուրքիայի, Պակիստանի ղեկավարների հետ, ՀՀ-ի դեմ հաղթանակի զորահանդեսին մասնակցեր: Չի գնացել:
Թեպետ սրանցից շատ հեռու չէ: Ինչ արած, սա է մեր իրականությունը»: