|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նախօրեին` գիշերվա ցրտին, գնացել էր Այրում կայարան, իր խոսքերով` պատմական իրադարձությունն ավետելու. նա այնքան ոգևորվեց, որ հայտնվեց միջազգային սկանդալում:
Բանն այն է, որ նախարար Պապոյանը հայտարարեց, թե 3 տասնամյակ հետո Ադրբեջանի տարածքով, Վրաստանով բեռը եկավ Հայաստան, մի մասն էլ դեռ ճանապարհին է․այս իրողությունը նա պայմանավորեց միայն օգոստոսի 8-ի հռչակագրով՝ «Հողի վրա խաղաղության արտացոլում» ձևակերպմամբ:
Իսկ որն է իրականությունը:
Ղազախստանից Հայաստանի համար նախատեսված շուրջ 1000 տոննա ցորենով բեռնված 15 վագոնները դուրս են եկել Ադրբեջանի Բալաջարի երկաթուղային կայարանից և Վրաստանի տարածքով շարժվել դեպի Հայաստան։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, փոխանցում է «Արմենպրես»-ը։ Ռուսական, ադրբեջանական կողմը տեղեկություն տվեց, որ բեռը Ադրբեջանով, Վրաստանով Հայաստան է հասել Ռուսաստանի կազմակերպմամբ։
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ավելի վաղ հայտնել էր, որ Մոսկվան և Բաքուն համաձայնության են եկել ռուսական բեռների տարանցման հարցում, և առաջիկայում Հայաստան կուղարկվի ևս 132 վագոն ցորեն` դարձյալ Ադրբեջանի տարածքով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս Ղազախստանում հայտարարել էր, որ Բաքուն վերացնում է հայկական բեռների տարանցման սահմանափակումը։
Սակայն ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, կանգնելով գնացքի վագոնների ֆոնին, հայտարարել էր, թե սա օգոստոսի 8-ի` «Թրամփի ուղու» տրամաբանական շարունակությունն է։
Պապոյանի երկու պնդումները փաստացի սխալ են․
1. Ցորենի մատակարարումը ՌԴ-ի նախաձեռնությունն է, ոչ թե «Թրամփի ուղու» արդյունքը։
2. Բեռը Ադրբեջանից անմիջապես Հայաստան չի մտել, այլ անցել է Ադրբեջան → Վրաստան → Հայաստան երթուղով։ Այսինքն՝ Ադրբեջանը Հայաստանի հետ սահման չի բացել:
Այս մասին ակտիվորեն գրվում է ռուսական և ադրբեջանական մամուլում՝ ընդգծելով, որ սա տարանցման արգելքի վերացում է ընդամենը»։